Հասարակական

Կառավարության վերջնանպատակը Երևանից Կապան կանոնավոր օդային ուղևորափոխադրումներ ունենալն է

2 րոպեի ընթերցում

Կառավարության վերջնանպատակը Երևանից Կապան կանոնավոր օդային ուղևորափոխադրումներ ունենալն է

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարության վերջնանպատակը Երևանից կապան օդային կանոնավոր ուղևորափոխադրումներ ունենալն է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Երևանից դեպի Կապանի օդանավակայան մեկ տեխնիկական թռիչք իրականացրել ենք, դրա ընթացքում որոշակի մասնագիտական խնդիրներ են նախանշվել։ Հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում․ նավիգացիոն համակարգում է պետք որոշ բաներ փոխել, որոշ սարքավորումներ է պետք ավելացնել։ Մոտ ժամանակներս մենք երկրորդ փորձնական թռիչքը կիրականացնենք։ Կարող է այնպես լինել, որ երկրորդ փորձնական թռիչքի ժամանակ օդանավը Կապանի օդանավակայանում վայրէջք չկատարի, որովհետև այն խնդիրները, որոնք հայտնաբերվել են, օդանավակայանում չեն, մինչև օդանավակայան հասնելու գոտում են։ Մենք երկրորդ թռիչքը կկատարենք, որպեսզի վստահ լինենք, որ այդ խնդիրները վերացել են, իսկ վերջնանպատակը կանոնավոր ուղևորափոխադրումներ ունենալն է»,- ասաց Սանոսյանը։

Ապրիլի 26-ին Երևանից դեպի Կապանի օդանավակայան փորձնական թռիչք էր իրականացրել 19 ուղևորի համար նախատեսված չեխական արտադրության մարդատար օդանավը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում