Միջազգային

ԵՄ-ն որոշել է գրեթե 300 միլիոն եվրո հատկացնել Մոլդովային՝ կրկնապատկելով նախնական օգնության ծավալը

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն որոշել է գրեթե 300 միլիոն եվրո հատկացնել Մոլդովային՝ կրկնապատկելով նախնական օգնության ծավալը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը որոշել է կրկնապատկել Մոլդովայի մակրոֆինանսական օգնության ծավալը և հաստատել է այդ երկրին գրեթե 300 մլն եվրոյի տրամադրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ասված է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ:

«Խորհուրդն այսօր որոշում ընդունեց գրեթե կրկնակի ավելացնել Մոլդովայի մակրոֆինանսական օգնության ծավալը, որը համաձայնել էր տրամադրել մեկ տարի առաջ: 2022 թվականի ապրիլին Խորհուրդն ընդունեց օրենք, որը ԵՄ-ին թույլ է տալիս 150 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Մոլդովային։ Խորհուրդն այսօր այդ գումարը ավելացրեց 145 միլիոն եվրոյով, ինչը նշանակում է, որ Մոլդովային հասանելի կլինի ընդհանուր չափով 295 միլիոն եվրո», - նշված է հաղորդագրության մեջ։

Ինչպես պարզաբանվում է փաստաթղթում, ԵՄ-ի մակրոֆինանսական օգնությունը «նպատակուղղված է աջակցելու Մոլդովայում տնտեսական կայունացմանը և կառուցվածքային բարեփոխումների ծրագրին՝ լրացնելով Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական համաձայնագրի շրջանակներում տրամադրվող միջոցները»:

Ըստ հայտարարության՝ 295 եվրոյից 220 միլիոնը կտրամադրվի վարկերի տեսքով, իսկ մինչև 75 միլիոնը՝ դրամաշնորհների տեսքով:

Եվրոպական Միության խորհուրդը նշում է, որ Ուկրաինայում պատերազմը զգալի բացասական հետևանքներ է ունեցել Մոլդովայի տնտեսության համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում