Հասարակական

FLYONE ARMENIA-Ն թռիչքներ կիրականացնի Երևան - Թեհրան - Երևան երթուղով

1 րոպեի ընթերցում

FLYONE ARMENIA-Ն թռիչքներ կիրականացնի Երևան - Թեհրան - Երևան երթուղով

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը 2023 թ. հունիսի 6-ից մեկնարկում է Երևան - Թեհրան - Երևան երթուղով չվերթերը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, Երևան - Թեհրան - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թեհրանի Իմամ Խոմեյնի անվան միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

FLYONE ARMENIA-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Փարիզը, Մոսկվան, Միլանը, Լիոնը, Դյուսելդորֆը, Լառնական, Սանկտ Պետերբուրգը, Եկատերինբուրգը, Սոչին, Միներալնիե Վոդին, Սամարան, Նովոսիբիրսկը, Բեյրութը, Դուբայը, Թել Ավիվը, Ստամբուլը, Թբիլիսին և Քիշնևը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում