Քաղաքականություն

Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար շատ նախնական հաշվարկներով կպահանջվի մոտ 2-3 տարի. փոխվարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար շատ նախնական հաշվարկներով կպահանջվի մոտ 2-3 տարի. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակներում Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար շատ նախնական հաշվարկներով կպահանջվի մոտ 2-3 տարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Գրիգորյանն ընդգծեց, որ երկաթուղին ենթակառուցվածքային շատ ավելի ակնհայտ արդյունավետ լուծում կարող է լինել տարածաշրջանի համար:

«Մենք ուզում ենք լուծումներ, որոնք կամրապնդեն և կավելացնեն Հայաստանի դերը տարածաշրջանում՝ որպես լոգիստիկ հանգույց։ Երկաթուղային տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում։ Եթե նայենք տարածաշրջանում երկաթգծային ենթակառուցվածքներին, պարզ է դառնում, որ առանձին հատվածների վերականգնմամբ տարածաշրջանային մակարդակով մենք ստանում ենք լուրջ լոգիստիկ լուծում։ Վերականգնումը շատ նախնական հաշվարկներով կարող է մոտ 2-3 տարի տևել»,- նշեց փոխվարչապետը։

ՀՀ փոխվարչապետը հավելեց, որ այս շաբաթ հնարավոր է կայանա եռակողմ խմբի հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ, որին այս պահի դրությամբ ինքն անձամբ պլանավորում է մասնակցել: Նիստում քննարկվելու են միայն ապաշրջափակման հարցերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում