Միջազգային

Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին, կատարվել են բնակիչների տարհանումներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում խոցել են մի քանի անօդաչու թռչող սարքեր, որոնք թռչում էին դեպի Մոսկվա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը:

«Այսօր առավոտյան Մոսկվայի մարզի որոշ շրջանների բնակիչները կարող էին լսել պայթյունների ձայներ. դա մեր հակաօդային պաշտպանությունն է։ Խոցվել են Մոսկվային մոտեցող մի քանի անօդաչու թռչող սարքեր», - գրել է Վորոբյովը։

sa.gif (204 KB)

Նա տարածաշրջանի բնակիչներին խնդրել է հանգստություն պահպանել և հավելել է, որ դեպքի վայրում աշխատում են բոլոր արտակարգ ծառայությունները:

Իր հերթին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ առավոտյան անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Մոսկվայում մի քանի շենք է վնասվել։

sa1.jpg (196 KB)

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Նովայա Մոսկվայում բազմաբնակարան շենքերից մեկի երեք հարկերում պատուհանները կոտրվել են: Ականատեսները հայտնել են, որ միջադեպի պահին ուժգին պայթյուն է լսվել: Այնուհետև հայտնի է դարձել, որ ուժային կառույցների աշխատակիցները ստուգում են Մոսկվայի արևմուտքում և հարավ-արևմուտքում գտնվող ևս երկու բազմահարկ բնակելի շենքերում տեղի ունեցած պայթյունների մասին տեղեկատվությունը:

nBkSUhL2hFghmcexJ76BrNOp2Z3z8Zj21iDEh_fH_nKUPXuaDyXTjHou4MVO6BCVoZKf9GqVe5Q_CPawk214LyWK9G1N5ho=vJmZ5EDorLd3IbUrBUd1ug (1).jpg (45 KB)

Արտակարգ ծառայությունների աշխատանքի ժամանակ բնակարաններից տարհանել են երկու շենքի բնակիչների այն մուտքերից, ուր ընկել են ԱԹՍ-ները: Այնուհետև բնակիչներին թույլատրվել է վերադառնալ իրենց բնակարաններ:

Մոսկվայի մի քանի փողոցներում երթևեկությունը դադարեցվել է:

ՌԴ մայրաքաղաքի երեք օդանավակայաններն աշխատում են նորմալ ռեժիմով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում