Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը Բրատիսլավայում պանելային քննարկման կմասնակցի Ադրբեջանի նախագահի օգնականի հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը Բրատիսլավայում պանելային քննարկման կմասնակցի Ադրբեջանի նախագահի օգնականի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք GLOBSEC 2023 Bratislava Forum-ի շրջանակներում պանելային քննարկման կմասնակցի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեցին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից։

GLOBSEC 2023 Bratislava Forum-ը կկայանա մայիսի 30-ին։

«Արմենպրես»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով կմեկնի Սլովակիա, այնուհետև՝ Մոլդովա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում