Եվրախորհրդարանում հայտարարել են, որ անհրաժեշտ է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը կարծում է, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Թուրքիան այլևս չեն ցանկանում երկրի անդամակցությունը Եվրամիությանը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Վերջին տարիները ցույց տվեցին, որ (խմբ.՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև) սերտ գործընկերությունը կարևոր է, բայց Թուրքիայի լիիրավ անդամակցությունը ԵՄ-ին այլևս ոչ ոք չի ցանկանում ՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ ԵՄ-ն», - հայտարարել է Վեբերը Funke մեդիախմբին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակը։

«Մենք պետք է դադարեցնենք այդ գործընթացը, որովհետև այն ավելի շատ արգելափակում է, քան նպաստում հարաբերությունների բարելավմանը», - կարծում է քաղաքական գործիչը։

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները մեկնարկել են 2005 թվականին, բայց այժմ արդեն մի քանի տարի գործնականում սառեցված են:

Վեբերի խոսքով՝ ԵՄ-ն բաց է հետագա համագործակցության համար իր անմիջական հարևանների հետ։

«Բայց ակնկալիքները պարզ են. Էրդողանը պետք է միավորի և արդիականացնի երկիրը: Մենք փոխգործակցության կարիք ունենք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հասնելու, միգրացիոն քաղաքականության, տնտեսական արդիականացման և Կիպրոսի հարցում»,- ընդգծել է ԵԺԿ խմբակցության առաջնորդը՝ հավելելով, որ այժմ Էրդողանը պետք է անհապաղ հավանություն տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը նախնական արդյունքներով ճանաչել է Էրդողանի հաղթանակը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Հայերեն Русский

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին