Team-ի 25 Գբ/վ արագության NGN ցանցն արդեն հասանելի է 150 հազար տնային տնտեսության

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Team Telecom Armenia-ի գերհզոր NGN ցանցին արդեն հասանելիություն ունի հանրապետության ավելի քան 150 հազար տնային տնտեսություն։

Առաջնահերթություն տալով համայնքների զարգացմանը՝ ընկերությունը վերջին ամիսներին մեծ ծավալի աշխատանքներ է տարել մարզերում, մասնավորապես՝ Սյունիքի, Գեղարքունիքի ու Կոտայքի։

«Մեզ համար կարևոր է մարզերում նման ենթակառուցվածքների կառուցումը, որը երկարաժամկետ հեռանկարում բերելու է տեղի տնտեսական ակտիվությանը և, հետևաբար, բնակչության ուժեղացմանը։ Վերջին շրջանում մեր թիմն աշխատել է հատկապես Սյունիքի մարզում՝ NGN ցանցով ծածկելով տնտեսությունների 50 տոկոսից ավելին»,- նշել է Team Telecom Armenia-ի տնօրենՀայկԵսայանը։

Մարզային աշխատանքներին զուգահեռ՝ ընկերությունը մեկնարկել է ցանցի կառուցումը նաև Երևանի Կենտրոն համայնքում, որը նման արագության ինտերնետի ամենամեծ պահանջ ունեցող վարչական շրջանն է։

25 Գբ/վ արագությամբ այս ցանցն ամբողջությամբ կամ մասամբ հասանելի է Հրազդան, Նոր Հաճըն, Արմավիր, Մեծամոր, Ալավերդի, Սպիտակ, Իջևան, Կապան, Քաջարան, Վարդենիս, Սիսիան և Ջերմուկ քաղաքներում, Հաղարծին ու Գնդեվազ գյուղերում, իսկ Երևանում՝ Դավթաշեն, Արաբկիր, Նոր Նորք, Ավան և Զեյթուն համայնքներում։

NGN ցանցի հիման վրա ստեղծված Cosmo սակագնային փաթեթները ներառում են մինչև 1000 Մբ/վ գերարագ ինտերնետ, IP հեռուստատեսություն և բջջային կապ։ Փաթեթի վերաբերյալ տեղեկություն ստանալու և սակագներին ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղումով, լրացնելառցանց հայտը, գրել հաղորդագրությունընկերությանֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարել100 անվճար համարին կամ մոտենալ վաճառքի և սպասարկման կենտրոններ։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

Հայերեն

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը