Podcast. Oդի ավազանի աղտոտվածությունը համարվում է «անտեսանելի կիլլեր»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օդի աղտոտվածության խնդիրը գլոբալ և արդիական է բոլոր խոշոր քաղաքներում, որտեղ կենտրոնացած են արդյունաբերական ձեռնարկությունները և որտեղ բիզնես գործունեություն է ծավալվում։ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» տվյալներով աշխարհի բնակչության գրեթե 93 տոկոսը չի շնչում մաքուր օդ։ Մարդու օրգանիզմում չկա որևէ համակարգ, որի վրա չի անդրադառնում օդի աղտոտվածությունը։ ԱՀԿ-ն օդի ավազանի աղտոտվածությունը համարում է «անտեսանելի կիլլեր», քանի որ այն, ինչ տեսանելի է, դրա դեմ պայքարում ենք, իսկ այն, ինչ չենք տեսնում՝ դրան նշանակություն չենք տալիս։

Այս կարևոր թեմայի շուրջ «Արմենպրես»-Podcast-ի շրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանի հետ։

Երևանն օդի աղտոտվածության մակարդակով մշտապես գլխավորել է Հայաստանի քաղաքների ցանկը, բայց վերջին տարիներին իրավիճակը սրվել է։ Հիմնականում մայրաքաղաքի օդն աղտոտում են տրանսպորտն ու շինարարության աճող ծավալները։ Ընդ որում՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը ծայրահեղ բարձր մակարդակի է հասնում ամռանն ու ձմռանը։

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանի օդի աղտոտվածության վիճակը մայիս ամսին: Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 1.6 անգամ, ազոտի երկօքսիդինը ՝ 1.2 անգամ:

Մթնոլորտի աղտոտման թեման նոր չէ, բնապահպանները բազմիցս բարձրաձայնել են այդ խնդիրը։ Այս ամենին գումարվում են հավելյալ գործոններ։ Օրինակ՝ աղբավայրում հրդեհի և ծխի հետևանքով մթնոլորտ կարող են արտանետվել վնասակար շատ աղտոտիչ նյութեր, ինչպես օրինակ՝ դիօքսիններ, պոլիքլորացված բիֆենիլներ, պոլիարոմատիկ ածխաջրածիններ, որոնք վնասակար են մարդու առողջությանը և կյանքին։ Շատ ավելի խոցելի են այն մարդիկ, ովքեր ունեն շնչառական, սրտանոթային համակարգի, բրոնխիալ ասթմա և այլ խրոնիկ հիվանդություններ։

Ինչպե՞ս հնարավորինս պաշտպանվել այս ամենից։ Այս և այլ կարևոր մանրամասներ և խորհուրդներ լսեք Podcast-ում։

Տաթև Զաքարյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

Հայերեն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին