Մինսկը և Մոսկվան ստորագրել են փաստաթղթեր Բելառուսում ռուսական միջուկային զենք պահելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վիկտոր Խրենինն այսօր Մինսկում ստորագրել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ռուսական միջուկային զենքը Բելառուսի տարածքում պահելու կարգը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բելառուսի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը:

«Հանդիպման ընթացքում ստորագրվել են փաստաթղթեր, որոնք սահմանում են Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող հատուկ պահեստարանում ռուսական ոչ ռազմավարական միջուկային զենքը պահելու կարգը», - ասված է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրութան մեջ։

Ինչպես նշել է Շոյգուն, Ռուսաստանի և Բելառուսի կողմից իրականացվող միջոցառումները «համապատասխանում են գործող բոլոր միջազգային-իրավական պարտավորություններին»։

Հանդիպմանը նախարարները քննարկել են ռազմաքաղաքական իրադրությունը և երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցերը։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը բելառուսական կողմի խնդրանքով մարտավարական միջուկային զենք կտեղակայի Բելառուսի Հանրապետությունում, ինչպես Միացյալ Նահանգները դա վաղուց անում է իր դաշնակիցների տարածքում։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի ղեկավարը, հուլիսի 1-ին նախատեսվում է ավարտել մարտավարական միջուկային զենքի համար Բելառուսի տարածքում պահեստարանի կառուցումը։

Ինչպես նշում է ТАСС գործակալությունը, Մոսկվան արդեն Մինսկին է փոխանցել «Իսկանդեր» հրթիռային համալիր, որը կարող է միջուկային զենք կրել, և օգնել է վերասարքավորել բելառուսական ինքնաթիռները, որպեսզի դրանք կարողանան կիրառել հատուկ ռազմամթերք։ Բելառուս զինծառայողները համապատասխան պատրաստություն են անցել Ռուսաստանի Դաշնությունում:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres