Պաշտոնական

ՀՀ նախագահը Կատարի կրթության նախարարի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտում փոխգործակցության հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը Կատարի կրթության նախարարի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտում փոխգործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Կատարի Պետության կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ Ջաբեր Ալ Նուայմիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում նախարարը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել կրթության ոլորտում վերջին տարիներին Կատարում կատարված և ընթացող բարեփոխումներն ու վերջիններիս հիմնական ուղղությունները: Մասնավորապես, նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ Ջաբեր Ալ Նուայմին նշել է, որ կրթությունը որպես գերակա ուղղություններից մեկը ներառված է մինչև 2030 թվականը Կատարի զարգացման ռազմավարության մեջ:

«Զրույցի ընթացքում քննարկվել են կրթության, գիտության ոլորտում երկու երկրների փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շուրջ լավագույն փորձի, ինչպես նաև ուսանողների փոխանակման համատեղ ծրագրերի կատարմանը:

Երկուստեք շեշտվել է կրթության և գիտության ոլորտներին պետության առանձնահատուկ աջակցության, ինչպես նաև կիրառական գիտության վրա հիմնված արդյունաբերական տնտեսության զարգացման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել Կատարի և Հայաստանի կրթության, գիտության և հարակից ոլորտներում համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների կյանքի կոչմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում