Չինաստանի վերջին կայսեր ժամացույցն աճուրդում վաճառվել է ռեկորդային 6.2 մլն դոլարով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ցին դինաստիայի վերջին կայսեր ժամացույցը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է ռեկոդային 49 միլիոն հոնկոնգյան դոլարով (6.2 միլիոն ԱՄՆ դոլար): Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ին:

Patek Philippe շվեյցարական ընկերության ժամացույցը գնել է Հոնկոնգում ապրող մի կոլեկցիոներ՝ հեռախոսազանգի միջոցով:

Phillips Asia աճուրդային տան ժամացույցների բաժնի ղեկավար Թոմաս Պերացին Reuters-ին հաղորդել է, որ սա ամենաբարձր գինն է, որ երբևէ վճարվել է որևէ կայսեր պատկանող ձեռքի ժամացույցի համար:

Ըստ աճուրդի տան՝ Պու Ի կայսրը ժամացույցը նվիրել էր իր ռուսերենի թարգմանչին, երբ բանտարկվել էր Խորհրդային Միության կողմից:

2017 թ.-ին Եթովպիայի վերջին կայսերը պատկանող Patek Philippe ժամացույցը վաճառվել էր 2.7 միլիոն դոլարով, իսկ Վիետնամի վերջին կայսերը պատկանող Rolex ժամացույցը՝ 5 միլիոն դոլարդով:

Չինաստանի վերջին կայսր Պու Ին իշխանության է եկել 2 տարեկան հասակում՝ 1908 թ.-ին, սակայն 1912 թ.-ին ստիպված էր հրաժարվել գահից: 1930-ականներին նա դարձել էր Ճապոնիայի ռազմական վարչակարգի կողմից ստեղծված խամաճիկային Մանջոու-գո պետության կայսրը: 1945 թ.-ին Երկրորդ աշխարհամարտում Ճապոնիայի պարտությունից հետո Պու Ին գերեվարվել էր Խորհրդային Կարմիր բանակի կողմից և որպես ռազմագերի 5 տարի անցկացրել Խաբարովսկում:

Աճուրդի տունը, տարբեր մասնագետների հետ համագործակցությամբ, երեք տարի շարունակ ուսումնասիրել է ժամացույցի պատմությունը և ստուգել դրա ծագումը:

Հայերեն

Միրզոյանն ամփոփել է Բրյուսել աշխատանքային այցը

Ազգային ժողովի Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

Հաագայի դատարանը հերթական դատավճիռն է կայացրել Կոսովոյի ալբանացի զինյալների նախկին առաջնորդի նկատմամբ

Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում

Դավիթ Խուդաթյանը հանդիպումներ է ունեցել Իրանի փոխնախագահի, էներգետիկայի և նավթի նախարարների հետ

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է

Արմավիրի մարզի Գայ գյուղում գործող ձկնաբուծարանում ապօրինի ջրօգտագործման դեպք է արձանագրվել

Մոլդովան պատերազմի ավարտից հետո կմասնակցի Ուկրաինայի ականազերծման աշխատանքներին. Moldpres

Գևորգ Պապոյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ խորհրդակցությունների