Հայաստանի իշխանությունները բոլոր բանակցություններից առաջ և հետո հաղորդակցվում են Արցախի իշխանությունների հետ․ Հովհաննիսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի իշխող քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունները բոլոր բանակցություններից առաջ և հետո հաղորդակցվում են Արցախի իշխանությունների հետ։ Հովհաննիսյանն ընդգծում է, որ Արցախում մշտապես տեղյակ են եղել ամեն ինչից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իշխող խմբակցության պատգամավորն այս մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Պետք է արձանագրենք, որ բոլոր բանակցություններից առաջ և հետո կոնկրետ հաղորդակցվում ենք Արցախի իշխանությունների հետ, և Արցախի իշխանությունները մշտապես տեղյակ են եղել ամեն ինչից։

Նա անդրադարձավ նաև Արցախի խորհրդարանի տարածած հայտարարությանը, որով Արցախի խորհրդարանի պատգամավորներն անընդունելի էին համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86․6 հազար քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության շուրջ պետք է երկխոսություն լինի Ստեփանակերտի և Բաքվի միջև՝ միջազգային մեխանիզմի ներքո։

«Ինչ վերաբերվում է Արցախի խորհրդարանի հայտարարություններին, ապա հասկանում ենք, որ խորհրդարանը տարբեր քաղաքական միավորների ներկայացուցչական մարմին է, և շատ նորմալ եմ գնահատում տարբեր հայտարարությունները»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա ցանկացավ ևս մեկ անգամ ֆիքսել հետագա անելիքները, այն է՝ ապահովել 29,800 քկմ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության պետական սահմանները և Լեռնային Ղարաբաղում ապրող հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։

«Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցները պետք է ապրեն իրենց հողում անվտանգ և իրենց իրավունքները իրացրած։ Այս ճանապարհը մենք տեսնում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմների ներքո, որտեղ Արցախի ժողովուրդը, ինչպես Արցախի խորհրդարանում երեկ մտքեր են հնչել նաև պատգամավորների կողմից, կարող են իրացնել թե՛ ինքնորոշման, թե՛ բոլոր իրավունքները, իսկ Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր դիվանագիտական խողովակներով աջակցելու է Արցախի մեր հայրենակիցներին այս գործում»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Հայերեն English Русский

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս