Սուդանում նախատեսվող հրադադարից ժամեր առաջ թեժ մարտերը շարունակվում են. զոհերի թիվը շուրջ 1000 է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուդանում մեկ շաբաթով հայտարարված հումանիտար հրադադարի ուժի մեջ մտնելուց ժամեր առաջ մայրաքաղաք Խարթումում դարձյալ հրաձգություններ և պայթյուններ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24 պարբերականին:

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան երեկ հայտարարել էին, որ մայիսի 22-ին, տեղի ժամանակով երեկոյան 9:45-ին հակամարտող կողմերի միջև հրադադարն ուժի մեջ կմտնի, որպեսզի հնարավոր լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերել: Նախկինում մի քանի անգամ հայտարարված բոլոր հրադադարները խախտվել են:

Սուդանում մարտերը սկսվել են ապրիլի 15-ին երկրի դե ֆակտո ղեկավար Աբդել Ֆաթահ ալ Բուրհանի և «Արագ արձագանքման ուժերի» (հատուկ ջոկատներ) ղեկավար, Բուրհանի նախկին տեղակալ Մոհամեդ Համդան Դագալոյի միջև: Կիրակի օրը կողմերը հայտարարել էին, որ կհարգեն հրադադարը, սակայն հակամարտության 37-րդ օրը Խարթումում դարձյալ ավիահարվածներ են սկսվել:

France 24-ի տեղեկություններով՝ վերջին 5 շաբաթների ընթացքում շուրջ 1000 մարդ է սպանվել, ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան