Վարչապետը չի բացառում, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը Հայաստանի օրակարգից դուրս չի եկել։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վարչապետն այս մասին խոսեց մայիսի 22-ին հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցին։

«Ինչու է այդ հարցը բարձրացել, որովհետև մեր ընկալումն այն է, որ ՀԱՊԿ-ն է դուրս է եկել կամ դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից։ Այսինքն՝ եթե Հայաստանի Հանրապետությունը դե-յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա նրա արդյունքում, որ Հայաստանի Հանրապետությունը կարձանագրի, որ ՀԱՊԿ-ն դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից։

ՀԱՊԿ-ի դուրս գալ ասելով նկատի ունեմ առաջին հերթին կազմակերպության ունեցած պարտավորությունները։ Չէի ասի, որ այդ հարցը դուրս է եկել օրակարգից, որովհետև քանի դեռ կա այնտեղ հարց քննարկելու, այդ հարցը քննարկվում է։

Տեսեք, անընդհատ խոսվում է մոնիթորինգի խումբը գա՞ Հայաստան, թե՞ ոչ, ինչո՞ւ չի գալիս, ի՞նչն է պատճառը։ Ես չեմ բացառում, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դե-յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ն դուրս է գալիս Հայաստանից։ Դե եթե դուրս է եկել, էլ ի՞նչ անենք։ Այսինքն՝ եթե արձանագրենք, որ ՀԱՊԿ-ն դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից, ՀԱՊԿ անդամի դե-յուրե և ոչինչ չտվող կարգավիճակն ընդամենը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ Հայաստանն այլ երկրներից ռազմական տեխնիկա ձեռքբերելու հնարավորություն ուներ, սակայն ՀԱՊԿ անդամ լինելը փակել է այդ հնարավորությունները։

Հայերեն English Русский

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան