Հայաստանի ազգային կինոկենտրոնը Կաննի 76-րդ փառատոնի շրջանակում մի շարք նշանակալի հանդիպումներ է ունեցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնը մայիսի 16-ին մեկնարկած Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի Marche du Film կինոշուկայում սկսել է իր աշխատանքները:

«Արմենպրես»-ին կինոկենտրոնից հայտնում են, որ կինոկենտրոնի ֆիլմհանձնակատար Մելիքսեթ Կարապետյանը հարցազրույց է տվել Ֆրանսիայի France 3 TV հեռուստաընկերությանը` անդրադառնալով հայ կինոյի հարյուրամյա հոբելյանին, Կաննի միջազգային կինոփառատոնի «Կանն Կլասիքս» բաժնում ընդգրկված Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմին, ազգային կինոոլորտի արդի ձեռքբերումներին և մարտահրավերներին։

Տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի և «Coproduction Office» ընկերության հիմնադիր, պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերի հետ։

Ստորագրվել է համագործակցության հուշագիր Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Մոնտենեգրոյի կինոկենտրոնի միջև:Կայացել է հանդիպում Հայաստանի ազգային կինոկենտրոնի և MK2 ընկերության ներկայացուցիչների միջև։ Ընկերությունն աշխարհի առաջատարներից է ֆիլմերի դիստրիբյուցիայի ու վաճառքի ոլորտում և այսուհետև, ըստ կինոկենտրոնի հետ կնքված պայմանագրի՝ կիրականացնի Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» վերականգնված ֆիլմի համաշխարհային դիստրիբյուցիան։

Տեղի է ունեցել հանդիպում Ասիա-խաղաղօվկիանոսյան մրցանակաբաշխության ներկայացուցիչ Շիրի Ռամաժի հետ։

Աշխատանքները շարունակվում են: Կինոկենտրոնը խոստանում է առաջիկա նորությունների մասին տեղեկացնել հաջորդիվ:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ