Georgian Airways-ը Վրաստանի նախագահին արգելել է թռչել ընկերության ինքնաթիռներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական Georgian Airways ազգային ավիաընկերությունը թույլ չի տա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին նստել իր օդանավեր, հայտարարել է ավիափոխադրողի տնօրեն Թամազ Գաիաշվիլին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Georgian Airways-ում այսպես են արձագանքել բոյկոտին, որը Զուրաբիշվիլին հայտարարել էր ընկերությանը Մոսկվա ուղիղ չվերթներ սկսելու որոշման պատճառով:

«Տիկին Սալոմեն բոյկոտ Է հայտարարել ազգային ավիաընկերությանը։ Մենք նրան պերսոնա նոն գրատա ենք հայտարարում, եւ քանի դեռ նա ներողություն չի խնդրել վրացի ժողովրդից, նրան թույլ չենք տա օդանավ նստել»,- ասված է Գիաշվիլիի հայտարարության մեջ։

Նա նաև քննադատել է նախագահին իր դիրքորոշման և գործունեության համար՝ դրանք անվանելով դավաճանական:

Մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահը չեղյալ է հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը եւ հանել է ռուսական ավիաընկերությունների Վրաստան ուղիղ չվերթների արգելքը: Մոսկվայից չորս տարվա ընդմիջումից հետո առաջին չվերթը մայիսի 19-ին վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Հաջորդ ՌԴ է թռել «Georgian Airways»-ի առաջին ինքնաթիռը։

Զուրաբիշվիլին Մոսկվայի որոշումը սադրանք է համարում, իսկ ավիահաղորդակցության վերսկսումը նրա մոտ վրդովմունք է առաջացրել։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն նախագահի հայտարարությունն անհեթեթություն է անվանել:

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս