Հասարակական

Երևանում ուժեղ քամին վնասներ է հասցրել

1 րոպեի ընթերցում

Երևանում ուժեղ քամին վնասներ է հասցրել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 19-ին, ժամը 17։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում ուժեղ քամու հետևանքով ծառը շրջվել է ավտոմեքենաների վրա՝ վնասելով նաև հարակից շինության պատը:

1000.jpg (423 KB)

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Երևանի պետական համալսարանի ավտոկայանատեղիում քամու հետևանքով ծառն արմատախիլ է եղել և ընկել ավտոկայանատեղիի և հարակից շինության բաժանարար պատի վրա. պատը փլուզվել է կայանած «Mitsubishi», «Toyota Corolla» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաների վրա:

Փրկարարները փլուզված զանգվածի տակից դուրս են բերել ավտոմեքենաները և մասնատել ծառը։

2000.jpg (486 KB)

3000.jpg (223 KB)

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում