ՀՀ նախագահը և Կորեայի նախագահի հատուկ բանագնացը քննարկել են երկու երկրներում դեսպանատների բացման հնարավորությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց Չան Սոն Մինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է.«Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին և շարունակում են զարգանալ: Համոզված եմ, որ մեր այս հանդիպումն էլ կնպաստի մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը»:

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Չան Սոն Մինն՝ ասել է.«Պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ: Ես միշտ ցանկացել եմ այցելել Հայաստան: Ինձ համար մեծ պատիվ է այցելել այս հիանալի երկիր, կարծում եմ՝ Հայաստանը և Կորեան ունեն բազմաթիվ քաղաքակրթական, մշակութային ընդհանրություններ և սերտ համագործակցության մեծ ներուժ, որը պետք է իրականացվի համատեղ ջանքերով»:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-կորեական համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ: Առանձնահատուկ շեշտվել է մշակութային կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների փոխգործակցության զարգացման առկա մեծ ներուժը և վերջինիս լիարժեք իրականացման կարևորությունը:

«Հանրապետության նախագահն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի և Կորեայի խորհրդարանների սերտ համագործակցությանը՝ կարևորելով ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում երկու երկրների լավագույն փորձի փոխանակումն ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առկայությունը: Այս կապակցությամբ քննարկվել են երկու երկրներում դեսպանատների բացման, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների համար Կորեայի Հանրապետության կողմից վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր»,- հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝ հավելելով, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ատոմակայանի կառուցման գործում հայ-կորեական համագործակցության հնարավորությանն ու հեռանկարներին:

Հանդիպման ավարտին երկուստեք շեշտվել է Հայաստանի և Կորեայի միջև առկա քաղաքական, տնտեսական համագործակցության ընդլայնման ու խթանման պատրաստակամությունը:

Հայերեն English Français Русский

ՄԱԿ-ում հայտարարել են ՌԴ-Ուկրաինա բանակցությունների կազմակերպման ջանքերին աջակցելու մասին

Չինաստանի ութ պետական ֆինանսական կառույց շուրջ 54 մլն դոլարի կապիտալ կստանան՝ ռիսկերի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով

Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. կան հոսպիտալացվածներ

Հանրային տրանսպորտում վալիդացիաների ավելացումը մեղմել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բեռը. Ավինյան

Սաուդյան Արաբիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում. Գագիկ Սուրենյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարի հետ

Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել