ԲՏԱ նախարարությունը արդեն իսկ մշակել է հանրային թվային ծառայությունների 14 ստանդարտ. Ռոբերտ Խաչատրյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է պետական կառավարման բոլոր ոլորտներում գիտելիքի և տեխնոլոգիաների հիման վրա հասանելի, արդյունավետ, անվտանգ և հուսալի ծառայությունների ապահովումը, որն ուղղված կլինի Հայաստանի տնտեսության զարգացմանը և բնակչության կյանքի որակի բարձրացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Yerevan Tech Forum-ի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

«Այս ուղղությամբ իրականացված աշխատանքներից ամենակարևորը համարում ենք Հայաստանի թվայնացման 21-25 թվականների ռազմավարության ընդունումը, որտեղ սահմանված են զարգացման հիմնական ուղղությունները, թվայնացման միասնական ստանդարտները և հիմնարար պայմանները, ինչը հնարավորություն կտա, որ տարբեր համակարգեր միասին արդյունավետ համակեցված լինեն և աշխատեն»,- ասաց Խաչատրյանը։

Նախարարը հայտնեց, որ այս պահի դրությամբ որոշակի գործընթացներ արդեն իսկ թվայնացված են, բայց ապահովված չի այդ փոխգործելիության սկզբունքը, որի ուղղությամբ այժմ աշխատանքներ են իրականացվում։

«Նախարարությունն արդեն իսկ մշակել է հանրային թվային ծառայությունների 14 ստանդարտ և դրանց կիրառման ուղեցույցները։

Ստեղծվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն հիմնադրամը, որը պետք է համակարգի երկրում տեղի ունեցող թվայնացման գործընթացը և որը շատ մեծ ուշադրություն է դարձնում իմ նշած փոխգործելիության սկզբունքի պահպանմանը։

Ընթացքի մեջ են նաև թվային նույնականացման համակարգերի բարեփոխումների գործընթացը և մշակման փուլում են գտնվում կիբերանվտանգության և տվյալների քաղաքականության ձևավորման հայեցակարգերը, որոնք պետք է լինեն այն հիմքը, որի վրա կառուցվելու է թվայնացման գործընթացը։ Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ թվայնացումը առանց կիբերանվտանգության հնարավոր չէ պատկերացնել»,- ասաց Խաչատրյանը։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում