Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կստեղծվի նախատեսված ժամկետից շուտ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կստեղծվի հունիսի 15-ին՝ ի սկզբանե նախատեսված 2024 թվականի հունվարի 1-ի փոխարեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը:

«Նախագիծը վերաբերում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նորմերի ժամկետը 2024 թ հունվարի 1-ից սույն թվականի հունիսի 15-ը տեղափոխելուն»,-ասաց Բալյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել են տեխնիկական շտկումներ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ հիմնական անելիքը վերաբերվում է հակակոռուպցիոն «բուրգի» կառուցման առավել հստակ, առավել մոտ ժամկետներ նախատեսելուն: «Սա այն եզակի դեպքերից է, որ մենք ռեֆորմի իրագործումը ոչ թե հետաձգում ենք, այլ ընդհակառակը՝ բերում ենք առաջ»,-նշեց Վարդանյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նախաձեռնությունը կարևորեց այն տեսանկյունից, որ մյուս դատարանները գոնե մի փոքր կբեռնաթափվեն:

«Հուսով եմ, որ սա այս առումով դրական կլինի, և այլևս չենք լսի այնպիսի հայտարարություններ, որ այս կամ այն գործի քննությունը դանդաղում է, քանի որ դատավորները ծանրաբեռնված են այլ գործերով»,-ասաց պատգամավորը՝ ողջունելով նախաձեռնությունը:

Փոխնախարար Բալյանն էլ կիսեց այդ դիտարկումը: «Այսօր, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի, գործերը պետք է քննվեն Քաղաքացիական և քրեական պալատների վերաքննիչ դատարանի կողմից, հետևաբար Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի ստեղծմամբ այդ բեռն ամբողջությամբ անցնում է այդ դատարանին: Բացի այդ՝ գործերը գնում են ավելի մասնագիտական դատարան»,-ասաց փոխնախարարը:

Դատարանի ստեղծման համար ի սկզբանե նախատեսված են եղել նախապատրաստական որոշ աշխատանքներ, այդ թվում՝ գույքի ձեռքբերում, շենքի կառուցում, դատավորների ընտրություն, նշանակություն և այլն: Սկզբում ենթադրվել է, որ դա ավելի երկար գործընթաց կլինի: Սակայն փոխնախարարի խոսքով՝ առավել ինտենսիվ և արդյունավետ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել ժամկետն առաջ բերել:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն:

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել