Զելենսկին կմեկնի Հիրոսիմա, որտեղ G7-ի ղեկավարները նոր պատժամիջոցներ կհայտարարեն Ռուսաստանի դեմ. Reuters

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմեկնի Ճապոնիա՝ «Մեծ յոթնյակի» երկրների գագաթնաժողովին, որն անցկացվում է Հիրոսիմայում մայիսի 19-21-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության ոլորտի պաշտոնյաներից մեկին:

Ըստ աղբյուրների, որոնք չեն ցանկացել բացահայտվել, Զելենսկին G7-ին կմասնակցի մայիսի 21-ին՝ գագաթնաժողովի վերջին՝ երրորդ օրը:

Ուկրաինայի նախագահի այցի մասին պետական հեռուստատեսությամբ խոսել է նաև երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:

«Այնտեղ շատ կարևոր հարցեր են որոշվելու, հետևաբար, մեր նախագահի ներկայությունը հույժ կարևոր է մեր շահերի պաշտպանության համար», - ասել է նա:

Reuters-ը հաղորդում է, որ G7-ի ղեկավարները նախատեսում են հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների և Չինաստանին դիմակայելու համար ավելի սերտ համագործակցության մասին:

Բրիտանիան, ըստ երկրի իշխանությունների տարածած հաղորդագրության, կհայտարարի ռուսական ադամանդների և Ռուսաստանից մետաղների, այդ թվում՝ պղնձի, ալյումինի և նիկելի ներմուծման արգելք, ինչպես նաև պատժամիջոցներ կսահմանի ևս 86 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նույնպես հայտարարել է, որ ԵՄ-ն կսահմանափակի ռուսական ադամանդների վաճառքը:

Միևնույն ժամանակ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Վաշինգտոնն արտահանումների սև ցուցակին կավելացնի ևս 70 ընկերություններ, իսկ պատժամիջոցները կտարածի 300 ընկերությունների, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսության նոր ոլորտների վրա:

2022 թ.-ի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր ԵՄ-ն Մոսկվայի դեմ սահմանել է պատժամիջոցների արդեն 10 փաթեթ:

Լուսանկարը` Reuters-ի

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա