Podcast. Հանգստի սեզոնը դեռ լիարժեք չբացված՝ ունենք վիզա ստանալու մեծ հերթեր և բարդություններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մի քանի օրից ամառ է, քաղաքացիները փորձում են պլանավորել իրենց հանգիստը, սակայն շենգեն վիզա ստանալու գործընթացը դյուրացման փոխարեն բավականին բարդացել է, որոշ դեպքերում էլ՝ անհնարին դարձել։

Արտագնա և ներգնա տուրիզմի թեմայի շուրջ «Արմենպրես»- Podcast-ի տաղավարում զրուցել ենք Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ։

Վերջին շրջանում, կարելի է ասել մոտ մեկ տարի ԵՄ երկրներ մուտքի վիզա ստանալը բավականին դանդաղել և բարդացել է, ինչն էլ մեծ հերթեր է առաջացրել դեսպանատներում և վիզա կենտրոնում։ Խնդրին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը նույնպես տեղյակ է և անդրադարձել է։

Սակայն նշվում է, որ Հայաստանում բազմաթիվ ճամփորդական գործակալություններ նախապես ամրագրում են հնարավոր ազատ ժամերը, ինչը խնդիր է առաջացնում քաղաքացիներին հարցազրույցի համար ինքնուրույն գրանցվել դեսպանատներում։

Ի տարբերություն վիզաների, բավականին հասանելի և բազմազան հնարավորություններ է ստեղծվել ավիափոխադրումների ոլորտում։ Եվ քաղաքացիները նախապես վաղ ամրագրումներով հնարավորություն ունեն մատչելի տոմսեր ձեռք բերել։

Ինչ վերաբերվում է մեր երկիրը նախընտրող զբոսաշրջիկների այցելություններին, ըստ Մեխակ Ապրեսյանի այս տարվա առաջին եռամսյակի թվերը բավական տպավորիչ են` ավելի քան 451000 ներգնա զբոսաշրջային այցելություն ենք ունեցել, ինչը 80 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Այս այցելությունների մեջ շուրջ 50 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանից եկողներին։

Ըստ Ապրեսյանի, մեր երկրի գլխավոր գրավչությունն, ի թիվս բազում առավելությունների այն է, որ զբոսաշրջիկները մեր երկրում իրենց ընդունված են զգում և մենք, որպես լեգենդար հյուրընկալությամբ, հյուրասիրությամբ օժտված ժողովուրդ, պետք է անկախ ամեն ինչից այդ վերաբերմունքը պահենք և քանակից շլացած՝ չթուլացնենք և չկորցնենք որակը։ Այլ հակառակը, պետք է համատեղելով ուժերն այնպես անել, որ կազմակերպված զբոսաշրջությունը կայուն զարգանա։

Ամռան ամիսներին նախատեսվող մշակութային, խոհանոցային փառատոններին և ծրագրերին զրույցի ընթացքում նույնպես անդրադարձել ենք։

Մանրամասներն ամբողջությամբ լսեք Podcast-ում:

Տաթև Զաքարյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

https://armenpress.am/arm/news/1110703.html

https://armenpress.am/arm/news/1110446.html

https://www.facebook.com/armenpress

Հայերեն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին