Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Podcast․ «Առաջին ձեռքից» աջակցության ծրագիր հաշմանդամություն ունեցող անձանց

Podcast․ «Առաջին ձեռքից» աջակցության ծրագիր հաշմանդամություն ունեցող 
անձանց

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  2023-թ Փետրվարի 1-ից Հայաստանում հաշմանդամության գնահատումն այլ համակարգով է իրականացվում: Գործարկվել է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը։  Թե ինչ է իրենից ներկայացնում այս համակարգը, դեռ քչերն են պատկերացնում, այդ թվում՝ հենց հաշմանդամություն ունեցող անձինք։

Արդեն շուրջ 4 ամիս «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում համալիր աջակցության միջոցով» ծրագիրը, որի հիմնական նպատակը հաշմանդամության գնահատման ամբողջ գործընթացում մարդկանց իրավունքների պաշտպանությունն է։ Հաշմանդամության գնահատման գործընթացում մարդիկ ամենից շատ ի՞նչ խնդիրների են բախվում և ի՞նչ կփոխի հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում Ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը։  Այս հարցերի շուրջ «Արմենպրես» Podcast-ի տաղավարում զրուցել ենք «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի հետ։

Հաշմանդամության գնահատման նոր մոդելը կոչվում է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ։ Այն գալիս է փոխարինելու նախկինում գործող մոդելին, որը հատուկ է գրեթե բոլոր հետխորհրդային երկրներին։ Ըստ դրա՝ բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովները գնահատում էին մարդու առողջական վիճակը՝ նրա համար սահմանելով հաշմանդամության 1-ին, 2-րդ կամ 3-րդ խումբ։ Սա նշանակում էր, որ մարդը ստանում էր որոշակի արտոնություններ, որոնք սահմանված էին իր խմբի համար։ Այդ արտոնությունները, սակայն, կարող էին բոլորովին անիմաստ լինել տվյալ անձի համար, քանի որ դրանցում հաշվի չէր առնվում նրա հաշմանդամության տեսակը,- մանրամասնում է Մուշեղ Հովսեփյանը։

HM2_4846.JPG (397 KB)

Այս մոդելը հատկապես խոցելի էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձի հաշմանդամությունը գնահատում էր միայն առողջական տեսանկյունից։ Քաղաքակիրթ աշխարհը վաղուց հրաժարվել է հաշմանդամության բացառապես բժշկական մոդելից և առաջնորդվում է սոցիալական կամ մարդու իրավունքների մոդելով։ Այս մոդելի համաձայն՝ հաշմանդամությունը մարդու առողջական խնդրի պատճառով ձեռք բերված ֆունկցիոնալ սահմանափակումների և նրան շրջապատող միջավայրային արգելքների ու խոչընդոտների հետևանք է միայն։ Սա նշանակում է, որ վերացնելով այս արգելքները և ստեղծելով հավասար հնարավորություններ, կարելի է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ներառումը և օգտագործել նրանց ունեցած ներուժը։

Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելը հիմնված է միջազգային փորձի վրա։ Այն հնարավորություն կտա պետությանը հստակ պատկերացումներ կազմել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների, դրանցից բխող ծառայությունների և նրանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ միջոցառումների մասին։

Ի տարբերություն նախկինում գործող մոդելի, երբ կային արդեն իսկ ձևավորված տեղամասային ԲՍՓ հանձնաժողովներ, որոնք իրականացնում էին իրենց դիմող բոլոր անձանց գնահատումը, նոր համակարգով յուրաքանչյուր քաղաքացու դեպքում ձևավորվելու է բոլորովին նոր փորձագիտական խումբ՝ կազմված 3-5 մասնագետներից։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստեղծած ռեեստրում  գրանցված մասնագետների ցանկից համակարգն ինքնաշխատ կերպով առանձնացնելու է համապատասխան որակավորում ունեցող մասնագետների՝ հաշվի առնելով նաև դիմողի և մասնագետի գտնվելու վայրը, նեղ մասնագիտական առանձնահատկությունները։

Այսինքն՝ յուրաքանչյուր գնահատման համար ձևավորվելու է նոր մասնագիտական հանձնաժողով, որը կազմված է լինելու ոչ միայն բժիշկներից, այլև անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետներից՝ հոգեբաններ, հատուկ մանկավարժներ և այլն։

Մանրամասները՝ podcast-ում

Տաթև Զաքարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am