Հասարակական

airBaltic ավիաընկերությունը վերսկսել է Ռիգա-Երևան-Ռիգա երթուղով թռիչքները

1 րոպեի ընթերցում

airBaltic ավիաընկերությունը վերսկսել է Ռիգա-Երևան-Ռիգա երթուղով թռիչքները

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 12 տարվա դադարից հետո airBaltic ավիաընկերությունը մայիսի 17-ին վերսկսել է Ռիգա-Երևան-Ռիգա երթուղով թռիչքները:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածած հաղորդագրությունից:

«Այսօր՝ մայիսի 17-ին, 12 տարվա դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին լատվիական ազգային փոխադրող airBaltic ավիաընկերության Ռիգա – Երևան – Ռիգա երթուղով չվերթը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

Կարդացեք հոդվածը` العربيةРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում