Միջազգային

Գերմանիայում հինգ մարդ բանտարկության է դատապարտվել 100 միլիոն եվրոյի թանկարժեք իրեր գողանալու համար

2 րոպեի ընթերցում

Գերմանիայում հինգ մարդ բանտարկության է դատապարտվել 100 միլիոն եվրոյի թանկարժեք իրեր գողանալու համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի դատարանը հինգ մարդու բանտարկության է դատապարտել 2019 թ.-ին Դրեզդենի թանգարանից ավելի քան 100 միլիոն եվրո գումարի թանկարժեք զարդեր գողանալու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

unnamed (1).jpg (151 KB)

24-ից 29 տարեկան հինգ տղամարդիկ մեղավոր են ճանաչվել ոսկերչական արվեստի 21 գործ հափշտակելու մեջ, որոնք ներառում են ավելի քան 4300 ադամանդ։ Գողությունը տեղի է ունեցել 2019 թ.-ի նոյեմբերի 25-ին՝ Դրեզդենի «Կանաչ կամար» նստավայր-պալատից: 18-րդ դարի գողացված թանկարժեք զարդերի ապահովագրված արժեքը կազմել է առնվազն 113.8 միլիոն եվրո: Կողոպտիչները ստացել են չորս տարի և չորս ամսից մինչև վեց տարի և երեք ամիս ազատազրկման ժամկետներ: Մեղադրյալներից մեկն արդարացվել է:

_109893764_hi058248221.jpg (43 KB)

Տղամարդիկ դատապարտվել են վտանգավոր մարմնական վնասվածքներով ուղեկցվող, ծանրացուցիչ հանգամանքներով հրկիզման, զենքի կիրառմամբ գողության, ունեցվածքը փչացնելու և կանխամտածված հրկիզման համար։

Տղամարդիկ կրակ են վառել փողոցի լապտերները հոսանքազրկելու համար, ինչպես նաև այրել են մոտակա ավտոտնակում գտնվող մեքենան՝ նախքան Բեռլին փախչելը: Մի քանի ամիս անց նրանց բռնել են Գերմանիայի մայրաքաղաքում իրականացված ստուգարշավների ժամանակ:

SEC_156146217-dc98.jpg (202 KB)

1723 թ.-ին հիմնադրված «Կանաչ կամարը» աշխարհի ամենահին թանգարաններից մեկն է: Այնտեղ են գտնվում Սաքսոնիայի Օգոստոս Ուժեղ կուրֆյուրստի (կայսր ընտրող իշխան հին Գերմանիայում) գանձերը՝ ոսկուց և թանկարժեք քարերից շուրջ 4000 իրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում