Մենք բավական երկար ենք սպասել այս պահին, և այսօր ունենք արդյունք. Հայաստանում Հունգարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն (նստավայրը՝ Թբիլիսի):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Աննա Մարիա Շիկոյին՝ դիվանագիտական հարաբերությունների երկարատև դադարից հետո Հայաստանում Հունգարիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Մենք մեծապես կարևորում ենք Ձեր նշանակումը: Հայաստանը և Հունգարիան՝ որպես դարավոր բարեկամ երկրներ, շարունակելու են իրենց համագործակցությունը, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկկողմ հարաբերություններն իսկապես զարգացում ունենան: Վստահ եմ, որ Ձեր անձնական ներդրումը կունենաք մեր հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է նախագահը:

Դեսպան Աննա Մարիա Շիկոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է.

«Մենք բավական երկար ենք սպասել այս պահին, և այսօր ունենք արդյունք: Մենք քրտնաջան աշխատեցինք, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունգարիայում և Հայաստանում աշխատող բոլոր նրանց, ովքեր այս ամենը հնարավոր դարձրեցին»:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական փոխգործակցության հեռանկարներին և առկա ներուժի լիարժեք իրականացմանը: Երկուստեք կարևորվել է կրթության, տուրիզմի և մշակույթի ոլորտներում համագործակցության խթանումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Զրույցի ընթացում ընդգծվել է միջազգային կազմակերպություններում, մասնավորապես՝ Եվրամիության հարթակում, ակտիվ համագործակցության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման նպատակով լավագույն փորձի փոխանակման կարևորությունը:

Հայերեն English Français Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը