Միջազգային

Մոլդովան նախաձեռնել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից դուրս գալու գործընթաց

1 րոպեի ընթերցում

Մոլդովան նախաձեռնել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից դուրս գալու գործընթաց

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն այսօր հայտնել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) Միջխորհրդարանական վեհաժողովից հանրապետության դուրս գալու ընթացակարգ նախաձեռնելու որոշման մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ТАСС գործակալությանը:

«Որոշում եմ ընդունել նախաձեռնել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի համաձայնագրից Մոլդովայի Հանրապետության դուրս գալու գործընթացը», - հայտնել է Գրոսուն լրագրողներին ճեպազրույցի ընթացքում:

Նա ԱՊՀ կառույցներն անվանել է «անօգուտ» հանրապետության համար։ Մոլդովայի խորհրդարանի նախագահի խոսքով՝ այս որոշումն ինքը կայացրել է երկրի քաղաքացիների, իշխող «Գործողության և համերաշխության կուսակցության» ներկայացուցիչների, ինչպես նաև հանրապետության նախագահ Մայա Սանդուի հետ խորհրդակցություններից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում