Մեքսիկայում միկրոավտոբուսի վթարի հետևանքով 26 մարդ է զոհվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի հյուսիս-արևելյան Տամաուլիպաս նահանգում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 26 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով El Nuevo Dia պարբերականին:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 14-ին Սիուդադ Վիկտորիա քաղաքի մայրուղու վրա: Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: Բախումից հետո երկու մեքենաներն էլ սկսել են այրվել:
Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, բեռնատարի քարշակը չի հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ վարորդն, ամենայն հավանականությամբ, անջատել է այն և փախուստի դիմել:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք հոդվածը` Türkçe