Հասարակական

FlyONE Armenia-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով․ այն կկայանա մայիսի 14-ին

2 րոպեի ընթերցում

FlyONE Armenia-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով․ այն կկայանա մայիսի 14-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սույն թվականի մայիսի 13-ին նախատեսված Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով մինչև մայիսի 14-ը՝ ժամը 00։20-ն։

«Արմենպրես»-ին այս մասին ասացին FlyONE Armeniaընկերությունից։

«Այս պահի դրությամբ անսարքությունը վերացված է, չվերթը տեղի կունենա ըստ նոր հայտարարված ժամանակացույցի։ Այս մասին չվերթի կարգավիճակը հայտնի լինելուն զուգահեռ հայտարարվել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթերի բոլոր ուղևորներին»,- հայտնեցին FlyONE Armeniaընկերությունից։

Ի պատասխան ստացվող հարցումների, FlyONE Armenia-ն հայտնում է նաև, որ ավիաընկերությունը չէր կարող օգտագործել այլ օդանավ՝ չվերթն իրականացնելու համար, քանի որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները թույլտվություն են տվել միայն սահմանափակ քանակի օդանավերի համար։

«Ըստ ավիացիոն գործող կանոնների՝ ուղևորները 3 ժամ անց ապահովվել են ջրով։ Թե՛ Երևանում, թե՛ Ստամբուլում կեցության կարիք ունեցող բոլոր ուղևորներին ավիաընկերությունը տեղավորել է հյուրանոցներում՝ մինչև չվերթի իրականացումը։

Ավիաընկերությունը ուսումնասիրում է չվերթի վերաբերյալ սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը, որոնցից կանի համապատասխան եզրակացություններ։

Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

Հետաձգված չվերթի հետ կապված բոլոր հարցերով ավիաընկերությունը խնդրում է ուղևորներին կապ հաստատել helpdesk.am@flyone.eu էլ․ հասցեով կամ +37412400003 հեռախոսահամարով»,- նշեցին FlyONE Armeniaընկերությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում