Միջազգային

Պուտինը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել արտասահման ռուսաստանցիների արտագաղթը կրճատելու համար

1 րոպեի ընթերցում

Պուտինը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել արտասահման ռուսաստանցիների արտագաղթը կրճատելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի իշխանությունները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն՝ ապահովելու, որ ավելի քիչ ռուսաստանցիներ մեկնեն արտերկիր, այդ թվում՝ երկրում ստեղծելով գրավիչ կենսապայմաններ։ Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի՝ նման կետով է համալրվել Ռուսաստանի Դաշնության պետական ​​միգրացիոն քաղաքականության հայեցակարգը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Փոփոխվող սոցիալ-տնտեսական պայմանների ազդեցության տակ 2022 թ.-ին Ռուսաստանի Դաշնության բնակչության միգրացիոն արտահոսքն արտասահման ավելացել է։ Այս առումով լրացուցիչ միջոցներ են պահանջվում գրավիչ ֆինանսական, սոցիալական և այլ մեխանիզմներ ստեղծելու համար` մարդկային կապիտալի պահպանման, Ռուսաստանի Դաշնության բնակչության արտասահման արտագաղթի կրճատման նպատակով», - նշված է փաստաթղթի կետերից մեկում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում