Ռոզա Լինը նոր երգ է հրապարակել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երգչուհի Ռոզա Լինը, որին լայն ճանաչում բերեց եվրատեսիլյան «Snap»-ը, երկրպագուներին նոր երգ է ներկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Hallelujah (My Story) ստեղծագործությունն արդեն երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում է:

Մի առիթով Ռոզա Լինը նշել է՝ երբ հասկացել է, որ ուզում է զբաղվել երաժշտությամբ, որ պետք է երաժիշտ լինի, իր կյանքն այլ իմաստ է ստացել: «Չեմ պատկերացնում, որ կարող եմ արվեստից դուրս որևէ այլ բանով զբաղվել: Գիտեմ, որ այստեղ եմ երաժշտություն ստեղծելու համար և ուզում եմ, որ խոսքերս ձևական չընդունվեն: Դա շատ փոքր տարիքում եմ հասկացել: Երաժշտությունն իմ կյանքը չի փոխել, այն ստեղծել է իմ կյանքը, այն իմ կյանքն է»,-շեշտել է Ռոզա Լինը:

«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացրել է Ռոզա Լինը: Նրա «Snap» երգը դարձել է մրցույթի ամբողջ պատմության ընթացքում ամենաշատը հնչած երկու երգերից մեկը: Երգի հաջողությունից հետո Վանաձորում ծնված և մեծացած երգչուհին պայմանագիր է կնքել «Columbia Records»-ի հետ:

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին