Իսրայելը և «Իսլամական ջիհադը» շարունակում են ավիահարվածները և հրթիռակոծությունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) այսօր վաղ առավոտյան ավիահարվածներ է հասցրել Գազայում պաղեստինյան «Իսլամական ջիհադի» առաջադիրքերին և հրթիռների մեկնարկային հարթակներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը՝ վկայակոչելով ԻՊԲ-ի խոսնակի հայտարարությունը:

Հարվածները հասցվել են արդեն չորրորդ օրը շարունակվող «Վահան և նետ» գործողության շրջանակներում: Երեքշաբթի օրվանից ի վեր ԻՊԲ-ն առնվազն 215 հարված է հասցրել «Իսլամական ջիհադի» թիրախներին՝ նաև սպանելով խմբավորման 3 բարձրաստիճան առաջնորդների:

Իսկ երեկ երեկոյան Գազայի կողմից արձակված հրթիռներից մեկն ընկել է Իսրայելի Ռեհովոտ քաղաքում բազմաբնակարան շենքի վրա, որի հետևանքով 1 մարդ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել:

ԻՊԲ-ն նշում է, որ մարտի 10-ից մինչև մարտի 11-ի երեկոն ընկած ժամանակահատվածում «Իսլամական ջիհադը» 803 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Նույն ժամանակահատվածում ԻՊԲ-ն 191 ավիահարված է իրականացրել Գազայում:

Հայերեն Русский

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը

Պետք է «Կրայովա»-ի ֆուտբոլիստներից արագ մտածենք. Մանուել Տուլիպան` Եվրոպա լիգայի պատմական խաղի մասին