Բլինքենն ու Միշելը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղությանն աջակցելու հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղությանն աջակցելու հնարավորությունները։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպը։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ը բանակցություններ են անցկացրել Վաշինգտոնում։ Բանակցությունների առաջին և վերջին նիստերին մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։Վաշինգտոնի քննարկումներից հետո ԵՄ-ն հայտնեց, որ մայիսի 14-ին Բրյուսելում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը մայիսի 11-ի առավոտից կրակ էր բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը հայտնել է 4 վիրավորի մասին։ Հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում իրավիճակը մի քանի ժամ լարված էր, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ լարվածությունն էականորեն նվազել է։

Հայերեն العربية English Français Русский

«Մոնթե» ֆիլմն արդեն երևանյան մեծ էկրաններին է. կայացավ կինոնկարի պրեմիերան

Նյու Յորք նահանգում հինգ տարով կարգելվի ԱԲ չաթբոտերով խաղալիքների վաճառքը

Հայաստանի և ԱՄԷ-ի միջև շաբաթական իրականացվում է շուրջ 30 ուղիղ չվերթ

Իրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասին

Հայաստանն ու ԱՄԷ-ն 2027-ի սկզբին նախատեսում են ստորագրել կառավարությունների փորձի փոխանակման հուշագիր

Հայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում. HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում

Էկոնոմիկայի նախարարը կարևորում է ԱՄԷ գործընկերների դերը տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման գործում

Երևանում պաշտոնական ընդունելությամբ նշվել է ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակը

ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերն ակտիվացել են

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի