Միջազգային

Ուրախ ենք համագործակցել Իրանի հետ սիրիական խնդրի լուծման հարցում. Լավրով

1 րոպեի ընթերցում

Ուրախ ենք համագործակցել Իրանի հետ սիրիական խնդրի լուծման հարցում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են սիրիական հարցի շուրջ համագործակցությունը:

«Մենք շատ ուրախ ենք, որ սերտ համագործակցություն ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ սիրիական խնդրի լուծման հարցում»,- նշել է Լավրովը:

Ըստ աղբյուրի՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մայիսի 9-ի երեկոյան Ռուսաստան է ժամանել քաղաքական պատվիրակության գլխավորությամբ՝ Մոսկվայում Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի քառակողմ հանդիպմանը մասնակցելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում