Միջազգային

Ռուսաստանը մտադիր է պաշտոնապես դուրս գալ «Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրից»

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մտադիր է պաշտոնապես դուրս գալ «Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրից»

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի խորհրդարանում քննարկվելու է Մոսկվայի կողմից «Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրի» չեղարկման հարցը: Այդ քննարկումների ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչը կլինի երկրի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: Ռուսաստանի ղեկավարի համապատասխան հրամանը հրապարակվել է այսօր: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ալեքսեյի Ռյաբկովին նշանակել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ 1990 թվականի նոյեմբերի 19-ին Փարիզում ստորագրված «Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրի» չեղարկման հարցը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պալատներում քննարկելու ժամանակ», - նշված է փաստաթղթում։

«Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագիրը» ստորագրվել է 1990 թվականին և ադապտացվել 1997 թվականին։ ՆԱՏՕ-ի երկրները չեն վավերացրել այդ փաստաթղթի ադապտացված տարբերակը՝ շարունակելով առաջնորդվել 1990 թվականի դրույթներով, որոնք բովանդակում են սովորական սպառազինության նորմեր՝ ՆԱՏՕ-ի և Վարշավայի պայմանագրի կազմակերպության միջև հավասարակշռության հաշվարկով: Դրա հետևանքով Ռուսաստանը հարկադրված էր 2007 թվականին հայտարարել համաձայնագրի պայմանների կատարման մորատորիում։

2015 թվականի մարտի 11-ին Ռուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը «Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրի» հարցերով Համատեղ խորհրդատվական խմբի նիստերին՝ այդ կերպ ավարտելով Պայմանագրին իր անդամակցության դադարեցման գործընթացը, բայց զուտ իրավաբանորեն շարունակում է մնալ դրանում։ Այդ ժամանակվանից Համատեղ խորհրդատվական խմբում Ռուսաստանի Դաշնության շահերը ներկայացրել է Բելառուսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում