Պակիստանի նախկին վարչապետը կանգնել է դատարանի առաջ. նրա ձերբակալությունը զանգվածային ցույցերի առիթ է դարձել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի նախկին վարչապետ, ընդդիմության ղեկավար Իմրան Խանն Իսլամաբադում դատարանի առաջ է կանգնել՝ կապված կոռուպցիայի մեղադրանքների հետ: Մայիսի 9-ին կիսառազմական ուժերն Իմրան Խանին ձերբակալել էին դատարանի դահլիճից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera պարբերականը:

Դատախազությունը պահանջել է 14 օրով կալանքի ենթարկել նախկին վարչապետին, սակայն նրա փաստաբանները դեմ են դրան: Դատական լսումները ժամանակավորապես հետաձգվել են:

Իմրան Խանի ձերբակալությունը Պակիստանում զանգվածային ցույցերի առիթ է դարձել, որոնց ընթացքում առնվազն 2 մարդ է մահացել:

Երկրի Ներքին գործերի նախարարության խնդրանքով Փունջաբի նահանգում կարգուկանոնը պահպանելու համար տեղակայվել են զինվորականներ: Երեկվանից սկսված ցույցերի ընթացքում Փունջաբում գրեթե 1000 մարդ է ձերբակալվել:

Կարաչի քաղաքում գիշերը ցուցարարները մեքենաներ են այրել:

BBC-ն հաղորդում է, որ Ներքին գործերի նախարարության հրահանգով ամբողջ երկրում անհասանելի են շարժական ինտերնետի ծառայությունները: Դպրոցները փակ են մնում, որոշ մայրուղիներն արգելափակվել են:

Իմրան Խանի աջակիցները ցույցերի են դուրս եկել նաև այլ երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում:

Հայերեն English Русский

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Թուրքիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցի մոտ հրաձգությունից հետո. վիրավորվել է առնվազն 11 մարդ

Կրեմլը նշել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին

Պեկինը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունն իրանական ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ

Ճապոնիայում չորս մարդ է զոհվել թայֆունի հետևանքով

Հյուսիսային Կորեան նոր սպառազինության փորձարկում է անցկացրել

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար