Միջազգային

Լեհաստանը ցանկանում է ԱՄՆ-ից գնել գրեթե հարյուր Apache մարտական ուղղաթիռներ

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը ցանկանում է ԱՄՆ-ից գնել գրեթե հարյուր Apache մարտական ուղղաթիռներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանը ցանկանում է 96 Apache մարտական ​​ուղղաթիռներ գնել ԱՄՆ-ից: Լեհական ռադիոյի եթերում նման հայտարարություն է արել Լեհաստանի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ բանակը Լեհաստանին կտրամադրի ութ Apache ուղղաթիռներ սեփական պաշարներից, իսկ մոտ ապագայում լեհ օդաչուները կսկսեն վերապատրաստվել այդ մեքենաների վրա։

«Մենք ցանկանում ենք հասնել այն բանին, որ լեհական զորքերը ստանան 96 այդպիսի ուղղաթիռ», - ասել է Բլաշչակը։

Ավելի վաղ լեհ զինվորականները հայտարարել էին, որ ցանկանում են առաջին հերթին Apache ուղղաթիռներով հանդերձել երկրի արևելքում տեղակայված 18-րդ մեխանիզացված դիվիզիան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում