Մոսկվայում մեկնարկել է Հաղթանակի շքերթը. ներկա է ՀՀ վարչապետը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի շքերթը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շքերթին հետևում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարները։