Միջազգային

Վիլնյուսը ծովահեններից փրկագնով ազատել է երկու լիտվացի նավաստիների

1 րոպեի ընթերցում

Վիլնյուսը ծովահեններից փրկագնով ազատել է երկու լիտվացի նավաստիների

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան ծովահեններից փրկագնով ազատել է Աֆրիկայի ափերի մոտ առևանգված երկու լիտվացի նավաստիների: Նման տեղեկություն է հաղորդել է բալթյան հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Պատանդներին ազատելու գործողությունը տևել է վեց շաբաթ: Նավաստիները տուն գալու ճանապարհին են», - ասվում է երկրի նախարարների կաբինետին առընթեր Ճգնաժամային արձագանքման ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ:

Կենտրոնի ղեկավար Վիլմանտաս Վիտկաուսկասը խոստովանել է, որ ծովահենները փրկագին են ստացել նավաստիների համար։

«Փրկագին է վճարվել: Ավելի մանրամասն տեղեկատվություն մենք չենք տրամադրում», - ասել է նա։

Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Monjasa Reformer լցանավը, որը պատկանում է դանիական ընկերությանը, ծովահենների կողմից առևանգվել էր մարտի վերջին՝ Կոնգոյի ափերից 140 ծովային մղոն հեռավորության վրա: Նշվում է, որ պատանդ են վերցվել անձնակազմի 16 անդամները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում