Միջազգային

Չինաստանի արտգործնախարարը մայիսի 8-12-ն այցով կմեկնի Գերմանիա, Ֆրանսիա և Նորվեգիա

1 րոպեի ընթերցում

Չինաստանի արտգործնախարարը մայիսի 8-12-ն այցով կմեկնի Գերմանիա, Ֆրանսիա և Նորվեգիա

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը մայիսի 8-12-ը կայցելի Գերմանիա, Ֆրանսիա և Նորվեգիա: Նման հայտարարություն է արել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Պետ​​խորհրդի անդամ, Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը մայիսի 8-12-ը կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Ֆրանսիա և Նորվեգիա՝ այդ երկրների արտգործնախարարներ Անալենա Բերբոքի, Կատրին Կոլոննայի և Աննիկեն Հյուիթֆելտի հրավերով», - հայտնել է նա ճեպազրույցում։

Չինացի դիվանագետը չի հստակեցրել Ցին Գանի եվրոպական շրջագայության այլ մանրամասներ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում