Չինաստանը սպառնացել է, որ իր դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կունենան հետևանքներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կխախտի Եվրոպայի և Չինաստանի վստահությունն ու համագործակցությունը, եթե պատժամիջոցներ սահմանի չինական ընկերությունների նկատմամբ՝ իբր Ռուսաստանին օգնելու համար: Այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

Ավելի վաղ Financial Times թերթը հաղորդել էր, որ Եվրամիությունն առաջին անգամ պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել չինական ընկերությունների դեմ, որոնք, իբր, աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում։ Ըստ թերթի տրամադրության տակ հայտնված ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթի նախագծի՝ պատժամիջոցներ կարող են սահմանվել չինական այն յոթ ընկերությունների դեմ, որոնք մեղադրվում են Ռուսաստանի Դաշնություն սարքավորումներ մատակարարելու մեջ։ Դրանցից, մասնավորապես, նշվում են 3HC Semiconductors-ը, King-Pai Technology-ն, ինչպես նաև հոնկոնգյան Sinno Electronics-ը, Sigma Technology-ն։

«Եթե տվյալ հաղորդագրությունները համապատասխանում են իրականությանը, ապա եվրոպական կողմը կարող է լրջորեն խախտել վստահությունն ու համագործակցությունը Չինաստանի հետ, սրել պառակտումն ու առճակատումն աշխարհում», - ասել է դիվանագետը։

Վենբինն ընդգծել է, որ Չինաստանը եվրոպական կողմին հորդորում է «չգնալ սխալ ճանապարհով, հակառակ դեպքում Չինաստանն անպայման կպաշտպանի իր օրինական իրավունքներն ու շահերը»։

Հայերեն English Русский

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Թուրքիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցի մոտ հրաձգությունից հետո. վիրավորվել է առնվազն 11 մարդ

Կրեմլը նշել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին

Պեկինը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունն իրանական ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ

Ճապոնիայում չորս մարդ է զոհվել թայֆունի հետևանքով

Հյուսիսային Կորեան նոր սպառազինության փորձարկում է անցկացրել

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար