Միջազգային

Հնդկաստանում զբոսաշրջային նավի շրջվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում զբոսաշրջային նավի շրջվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կերալայի նահանգի Թանուր քաղաքում զբոսաշրջային նավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Այս պահի դրությամբ գտել ենք 21 մարմին: Մենք չգիտենք նավում (գտնված) մարդկանց ստույգ թիվը, այնպես որ շարունակում ենք որոնումները, որպեսզի հասկանանք՝ արդյոք կան այլ զոհեր», - մեջբերել է ANI գործակալությունը Շիջուի տարածաշրջանային հրշեջ ծառայության աշխատակից Քեյ Քեյի խոսքը:

Միջադեպի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների մի քանի բրիգադներ, փրկարարական գործողությունը շարունակվում է։

Թանուրում զբոսաշրջային նավը շրջվել էր մայիսի 7-ին: Տեղական իշխանությունների նախնական տվյալներով՝ երկտախտակամած նավում կարող էր լինել 35-ից մինչև 40 ուղևոր, այդ թվում՝ երեխաներ։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Twitter-ի իր էջում ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում