Պետական պարտքի վերին շեմը չբարձրացնելու դեպքում ԱՄՆ-ն կարող է սահմանադրական ճգնաժամի առաջ կանգնել. ԱՄՆ ֆինանսների նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆինանսների նախարար Ջենեթ Յելենը նախազգուշացրել է, որ եթե Կոնգրեսը միջոցներ չձեռնարկի պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու ուղղությամբ, ապա երկիրը կարող է սահմանադրական ճգնաժամի առաջ կանգնել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ին:

Ըստ պաշտոնյայի՝ պարտքի վերին շեմը պետք է բարձրացնել մինչև հունիսի սկիզբը, այլապես այդ ժամանակ դաշնային կառավարությունը կարող է այլևս գումար չունենալ իր հաշիվները վճարելու համար:

«Դա Կոնգրեսի աշխատանքն է: Եթե նրանք ձախողեն դա, ապա մենք կունենանք տնտեսական և ֆինանսական աղետ, որը ստեղծել ենք մեր իսկ ձեռքերով: Եվ մենք չպետք է հասնենք այն կետին, երբ ստիպված լինենք մտածել՝ արդյոք նախագահը կարող է շարունակել պարտքի թողարկումը: Դա սահմանադրական ճգնաժամ կլիներ», - ասել է Յելենը՝ նկատի ունենալով գործադիր և օրենսդիր իշխանությունների լիազորությունների սահմանազատումն ԱՄՆ սահմանադրությամբ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է բարձրացնել պետական պարտքի վերին շեմն՝ առանց նախապայմանների: Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատն անցյալ ամիս համաձայնել է պետական պարտքի 31.4 տրիլիոն դոլարի շեմը բարձրացնել 1.5 տրիլիոն դոլարով: Միևնույն ժամանակ Հանրապետականները պահանջում են առաջիկա տասնամյակի ընթացքում կրճատել պետական ծախսերը: Բայդենը և դեմոկրատները դեմ են այս պահանջին:

Այս հարցը քննարկելու համար մայիսի 9-ին ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը նախատեսում է հանդիպել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի, Սենատում հանրապետականների ղեկավար Միչ Մաքքոնելի և Կոնգրեսի բարձրաստիճան դեմոկրատների հետ:

Վաշինգտոնը պարբերաբար սահմանում է դաշնային փոխառությունների սահմանափակում: Ներկայում փոխառությունների վերին շեմը հավասար է երկրի տարեկան տնտեսական արդյունքի մոտավորապես 120%-ին։ Պարտքը հասել է այդ սահմանագծին հունվարին:

Հայերեն English Français

Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին

Նուբարաշենում աղբակույտից դուրս բերված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում խնձորի բերքը կարող է այս տարի աճել 17,5%-ով. Moldpres

Բուլղարիայում գործարկվել է Սև ծովի ջրային սպորտաձևերի ծառայությունների ինտերակտիվ քարտեզ․ BTA