Միջազգային

COVID-ի հետ կապված արտակարգ իրավիճակն ավարտվել է, բայց համավարակը շարունակվում է. ԱՀԿ

1 րոպեի ընթերցում

COVID-ի հետ կապված արտակարգ իրավիճակն ավարտվել է, բայց համավարակը շարունակվում է. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ COVID 19-ի հետ կապված արտակարգ իրավիճակը ավարտվել է, բայց համավարակը շարունակվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մայիսի 5-ին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:

«Չեմ կարծում, որ կլինի մի շրջան, երբ մենք կարողանանք ասել, որ համավարակն ավարտվել է: Իրականությունն այն է, որ վիրուսը շարունակում է շրջանառվել և մուտացիայի ենթարկվել: Իսկ լավ նորությունն այն է, որ համավարակի առաջացրած արտակարգ իրավիճակն ավարտվել է: Մենք ճգնաժամային փուլում չենք, սակայն պետք է զգոն լինենք»,- ասել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում