«Վագներ»-ի ղեկավարը սպառնացել է դուրս բերել իր զինվորներին Բախմուտից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը պաշտոնապես դիմել է ՌԴ գլխավոր շտաբի հրամանատար Վալերի Գերասիմովին և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ սպառնալով իր զինվորականներին դուրս բերել Բախմուտից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Պրիգոժինի տարածած հայտարարությունը:

Նա նշել է, որ մայիսի 10-ին ստիպված կլինի Բախմուտի դիրքերը հանձնել ՌԴ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներին և դուրս բերել «Վագներ»-ի մնացած զինվորներին թիկունք:

Պրիգոժինը հայտնել է զինամթերքի պակասի մասին:

Իսկ մայիսի 4-ին «Վագներ»-ի ղեկավարն իր Telegram ալիքում տեսանյութ էր հրապարակել դիակների կողքին՝ դարձյալ դիմելով ՌԴ պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի հրամանատարին, խոսելով զինամթերքի պակասի մասին և նշելով, որ բոլորը նույն օրը զոհված զինվորներն են:

Ուկրաինայի զինված ուժերն, արձագանքելով Եվգենի Պրիգոժինի հայտարարությանը, նշել են, որ «Վագներ»-ը ոչ թե զինամթերքի պակաս ունի, այլ զինվորների:

Բախմուտը շարունակում է մնալ Ուկրաինայի առաջնագծի ամենաթեժ կետերից մեկը, որտեղ երկու կողմերն էլ մեծ կորուստներ են կրում: Քաղաքի համար մարտեր են ընթանում արդեն 9 ամիս՝ անցյալ տարվա օգոստոսից:

Հայերեն English Русский

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Թուրքիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցի մոտ հրաձգությունից հետո. վիրավորվել է առնվազն 11 մարդ

Կրեմլը նշել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին

Պեկինը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունն իրանական ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ

Ճապոնիայում չորս մարդ է զոհվել թայֆունի հետևանքով

Հյուսիսային Կորեան նոր սպառազինության փորձարկում է անցկացրել

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար