Չինաստանի արտգործնախարարը Լավրովին հայտնել է ուկրաինական ճգնաժամը ՌԴ-ի հետ կարգավորելու պատրաստակամության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը պատրաստակամ է իրական ներդրում ունենալ Ռուսաստանի հետ փոխգործակցության միջոցով ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում: Նման հայտարարություն է արել Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Հնդկաստանի Գոա նահանգում կայացած հանդիպման ժամանակ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Չինաստանը հաստատակամորեն կաջակցի խաղաղ բանակցությունների առաջխաղացմանը: Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ շփումների և համակարգման միջոցով իրական ներդրում ունենալ ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում», - Ցին Գանի խոսքը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ-ն:

Հանդիպման ընթացքում նա մատնանշել է Պեկինի և Մոսկվայի միջև փոխգործակցության ամրապնդումը մարտին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Ռուսաստան կատարած այցից հետո։

«Չինաստանը և Ռուսաստանը բոլոր մակարդակներում ավելի ու ավելի ակտիվ շփումներ են պահպանում միմյանց հետ, խթանում համագործակցությունը բոլոր ուղղություններով», - ընդգծել է Ցին Գանը։

Չինացի դիվանագետը հստակեցրել է, որ ՉԺՀ-ն կձգտի գործնականում իրագործել Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված կարևոր փոխհամաձայնությունը։

«Չինաստանը պատրաստ է... ուժեղացնել ռազմավարական կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, ամրապնդել և խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում», - ամփոփել է նա։

Երկու կողմերը, ինչպես նշվել է, հաստատել են համակարգումն ամրապնդելու իրենց մտադրությունը միջազգային համագործակցության այնպիսի կարևոր բազմակողմ հարթակներում, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, BRICS-ը (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա), G20-ը և ՄԱԿ-ը, միասին «դիմադրելու հեգեմոնիայի բոլոր դրսևորումներին, պաշտպանելու երկրների ընդհանուր շահերը ձևավորվող շուկաների և զարգացող պետությունների հետ, պաշտպանելու իրավահավասարությունն ու արդարությունն աշխարհում»։

Հայերեն Русский

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Հնդկաստանում մայրական առողջության ցուցանիշները հասել են պատմական առավելագույնին

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների