Դյուրին որոշում չէր ԵՄ մոնիթորինգային առաքելություն Հայաստան հրավիրելը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ՊՐԱՀԱ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շահագրգռված է Եվրամիության հետ համագործակցության խորացմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Պրահայում «Հայաստանի ժողովրդավարական ուղևորությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության և կայունության անհրաժեշտություն» խորագրով քննարկմանը՝ անդրադառնալով ԵՄ-ի հետ համագործակցության մասին հարցին:

«Հայաստանն ընդհանուր առմամբ շատ նուրբ իրավիճակում է: Մենք շրջափակված ենք: Հայաստանի հետ կապված բազմաթիվ կասկածներ կան: Արևմուտքում շատերը մտածում են, թե մենք ռուսական պրոքսի երկիր ու կառավարություն ենք: Արևելքում էլ շատերը կարծում են, թե մենք արևմտամետ կառավարություն ենք՝ արևմտամետ քաղաքականությամբ»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Հայաստանի որոշ հարևաններ լոբբինգ են իրականացնում այդ երկու դիրքորոշումների համար, գնում են Արևմուք, ասում, թե Հայաստանը ՌԴ-ի սերտ դաշնակիցն է և ցանկացած բան, որն անում են ընդդեմ ՌԴ-ի, պետք է անեն նաև ընդդեմ Հայաստանի, հաջորդ օրը թռչում են Մոսկվա ու ասում, որ Հայաստանի վարչապետը շատ սերտորեն համագործակցում է ԵՄ-ի հետ, ժողովրդավարական բարեփոխումների օրակարգ է իրագործում և, թե ՀՀ վարչապետը Հայաստանն Արևելքից շեղում է Արմուտք:

«Մենք հնարավորինս թափանցիկ ենք գործում և, իհարկե, շահագրգռված ենք խորացնել մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ: Եվ անկեղծ խոսենք՝ դյուրին որշում չէր ԵՄ մոնիթորինգային առաքելություն ՀՀ հրավիրելը, որովհետև դա անվտանգության որևէ երաշխիք չի տալիս, մի կողմից կարող է նոր մարտահրավերներ առաջացնել, իսկ մյուս կողմից մեզ համար շատ կարևոր է կենտրոնացած մնալ, որպեսզի պահպանենք միջազգային ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ Ուկրաինայի իրադարձություններից հետո միջազգային ուշադրությունը գրեթե ամբողջությամբ սևեռվել է Ուկրաինայի վրա: Եվ դա Հարավային Կովկասի տարածաշրջանում անկայունության հնարավորություն է ստեղծում:

Հայերեն English Русский

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են Մոսկվայում

ԱՀԿ-ն ցածր է համարում բնակչության համար ռիսկն Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մահվանից հետո

Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարն ընդունել է Cerebras ընկերության ներկայացուցչին

Հայաստանի անվտանգության մեծագույն երաշխիքը կարող է լինել ռազմավարական փոխշահավետ հարաբերությունների զարգացումը մի շարք երկրների հետ․ Համբիկ Սարաֆյան

Թրամփը կարծում է, որ Իրանը ներգրավված է եղել flydubai-ի ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպում

ԱԺ նիստ.06/10/2026

Այս խաղում կար այն ամենն, ինչն ի սկզբանե ուզում էի տեսնել հավաքականում․ Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղի մասին

Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումներից մեկին. կա զոհ

Եվրոպական ինդեքսներ - 05/10/26