Միջազգային

Լավրովը բանակցություններ է վարել Հնդկաստանի իր գործընկերոջ հետ ՇՀԿ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում

2 րոպեի ընթերցում

Լավրովը բանակցություններ է վարել Հնդկաստանի իր գործընկերոջ հետ ՇՀԿ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Հնդկաստանի ԱԳՆ ղեկավար Սուբրամանյամ Ջայշանքարն այսօր Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում քննարկել են առաջիկա շփումների ժամանակացույցը և պայմանավորվել են շարունակել հետևել միջպետական ​​հարաբերությունների արդարացի բազմաբևեռ համակարգի ստեղծման ուղեգծին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Կայացել է մտքերի վստահելի փոխանակում երկկողմ հարաբերությունների հիմնական հարցերի, ներառյալ` առաջիկա շփումների ժամանակացույցի, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաների շուրջ, - նշել են նախարարությունում։ - Կողմերը համաձայնության են եկել շարունակել հետևել միջպետական ​​հարաբերությունների արդարացի բազմաբևեռ համակարգի ստեղծման ուղեգծին»։

Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, կողմերը հաստատել են իրենց նպատակադրումն ուժեղացնելու համակարգող միջոցառումները՝ մշակելու ընդհանուր մոտեցումներ կարևորագույն միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՇՀԿ-ում, BRICS-ում, ՄԱԿ-ում և Մեծ քսանյակում փոխգործակցության շրջանակներում:

«Նախարարները բարձր գնահատական են տվել մեր երկրների ռազմավարական գործընկերության առանձնապես արտոնյալ առանցքային ուղղություններում համագործակցության դինամիկային», - հավելել են նախարարությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում