«Կրեմլի վրա Ուկրաինայի հարձակման հետևում կանգնած է ԱՄՆ-ն». Պեսկով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլի վրա Ուկրաինայի հարձակման հետևում կանգնած է Միացյալ Նահանգները: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

«Ե՛վ Կիևում, և՛ Վաշինգտոնում դա հերքելու նման փորձերը, իհարկե, միանգամայն ծիծաղելի են: Մենք լավ գիտենք, որ նման գործողությունների և նման ահաբեկչությունների մասին որոշումները կայացվում են ոչ թե Կիևում, այլ հատկապես Վաշինգտոնում: Եվ Կիևն արդեն անում է այն, ինչ նրան ասում են», - ասաց նա։

Ինչպես հավելել է Պեսկովը, Մոսկվայում գիտեն, որ «հաճախ նույնիսկ նպատակները որոշում է ոչ թե Կիևը, այլ դրանք որոշվում են Վաշինգտոնում»։ Դրանից հետո ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին ցույց է տալիս գրոհի օբյեկտը՝ Ուկրաինայի զինված ուժերից պահանջելով իրականացնել հարձակումը։

«Ամեն անգամ չէ, որ Կիևին է տրվում միջոցներ ընտրելու իրավունքը: Սա նույնպես հաճախ թելադրում են օվկիանոսից այն կողմից: Մենք դա լավ գիտենք և մեզ հաշիվ ենք տալիս դրանում: Վաշինգտոնը պետք է հստակ հասկանա, որ մենք դա գիտենք», - ընդգծել է նա։

Մայիսի 3-ին ՌԴ նախագահի աշխատակազմը հաղորդել էր, որ Ուկրաինան փորձել է երկու անօդաչու սարքերով հարված հասցնել Վլադիմիր Պուտինի կրեմլյան նստավայրին: Զինվորականներն ու հատուկ ծառայությունները կարողացել են ԱԹՍ-ները շարքից դուրս բերել պայքարի ռադիոտեղորոշման համակարգերի օգնությամբ:

Կիևը հերքել է ԱԹՍ-ներով հարձակմանն առնչություն ունենալու մասին մեղադրանքները: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի հարձակվում ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վլադիմիր Պուտինի վրա:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres